Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Հով արեք, սարեր ջան
Հով արեք, սարեր ջան

Հով արեք, սարեր ջան

00:18:55
Report
Բնության շունչը, կարոտի նուրբ թրթիռը, սարերով դարդերին դարման գտնելը և հոգու խոնարհ սպասումը՝ մի երգի մեջ։ «Հով արեք, սարեր ջան» ստեղծագործությունը հայ երաժշտական ժառանգության մեջ առանձնանում է որպես առաջին գեղջկական երգերից մեկը, որը գրի է առել Կոմիտասը։ Երգը մարդու և բնության ներհյուսված պատմություն է՝ քամու պես մեղմ և ազատ։Այս երգխոսությունը մեզ տանում է սարեր, որ հով անեն, մեր դարդին դարման անեն։ «Կամար» երգչախմբի խմբավար Անահիտ Պապայանը պատմում է Մակար Եկմալյանի մշակման մասին։ Ինչպես են հնագույն մեղեդիներն այսօր վերապրում նոր ձայների բազմաձայնությամբ, և ինչու է այս երգը շարունակում  գրավել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների սրտերը։ Էթերի Հովհաննիսյանը՝ նորաստեղծ «Կարա լինի» խմբի քանոնահարն ու երգչուհին, իր խմբի հետ ներկայացրել է այս երգի միաձուլումը ժամանակակից երաժշտության հետ։ Ինչպես են համադրվում հազարամյակների մեղեդիները և մերօրյա ռիթմերը, ու արդյո՞ք սա երգի իրական տարբերակի կորուստ է, թե՝ բացահայտում նոր սերնդի համար։ Քամանչահար Աշ Ղազարը  «Հով արեք, սարեր ջան»-ը կատարել է իմպրովիզացիոն լայվ ձևով՝ բացահայտելով մարդու և բնության աշխարհը երգի միջոցով։ Երգի բառերն ինքնին պատկերասրահ են, որում լեռները, քամին ու սրտի խռովքը խառնվում են իրար՝ ստեղծելով անջնջելի պատկերներ։ Այս Էպիզոդում կպատմենք  ոչ միայն երգի պատմությունը, այլև նրա ներկան․ ինչպես ենք մենք այսօր լսում ու հասկանում այն, ինչպես են երգը կատարել գյուղական լեռնահովտում՝ դարեր առաջ, արդյո՞ք այս երգը դեռ կարող է դառնալ մեր ներքին երգխոսության մի մասնիկ։

Հով արեք, սարեր ջան

View more comments
View All Notifications